ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 5-ի նիստի ընթացքում հավանություն է տվել «ՀՀ և ՆԱՏՕ-ի ապահովման և մատակարարման կազմակերպության (ՆՍՊԱ) միջև՝ համագործակցության աջակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին:
Համաձայնագրում նշվում է, որ Հայաստանը դրանով չի ձգտում ՆԱՏՕ-ին անդամակցության, և համաձայնագրի կնքումը Հայաստանի համար իրավական հիմք չէ հավակնելու նման կարգավիճակի:
Նախագիծը դեռևս պետք է ներկայացվի ԱԺ-ին:
Համաձայնագրով սահմանվում են.
- համաձայնագրի հետ կապված ֆինանսական կարգավորումները,
- համաձայնագրի մասնակից կողմերի պատասխանատվության,
- երաշխիքի կամ ապահովագրությւան հետ կապված դրույթները,
- անվտանգության պահանջները,
- սեփականության իրավունքների առարկա հանդիսացող տեխնիկական տեղեկության փոխանակման
- հարկերի, տուրքերի և պարտադիր այլ վճարների
անձեռնմխելիության և արտոնությունների վերաբերյալ դրույթենրը, - այցելությունների ընթացակարգերը
- համաձայնագրի դադերցեման և ծագած վեճերի լուծման պայմանները
Համաձայնագիրը սահմանում է Հայաստանի և ՆՍՊՕ-ի միջև համագործակցության աջակցման իրավական շրջանակը և նախատեսում է հիմնական սկզբունքները հստակ որոշված ոլորտներում՝ ներառյալ ապրանքների և ծառայությունների մատակարարումը, սպասարկումը, գնումը, փոխադրումը, կարգավորման հսկողությունը, տեխնիկական աջակցությունը և Վստահության հիմնադրամի ծրագրերի իրագործումը, որոնց համար ՆՍՊԱ-ն գործադիր մարմին է:
Նշվում է, որ համաձայնագրի նպատակն է ՀՀ և ՆԱՏՕ-ի ապահովման և մատակարարման կազմակերպության միջև հստակ որոշված ոլորտներում սահմանել համագործակցության աջակցման իրավական շրջանակը և հիմանական սկզբունքները:
Հայաստանը համաձայնագրով
- կրում է սույն համաձայնագրի ներքո կողմերի միջև համագործակցության աջակցման իրագործման նպատակով ստորագրված հատուկ գրավոր փաստաթղթերի ծախսերը
- կրում է համաձայնագրի շրջանակներում ՆՍՊՕ-ի տրամադրած աջակցոթյան կամ ծառայությունների իրականացման հետ կապված ռիսկերը
- ստանալով նյութական միջոցներ կամ ծառայություններ, հրաժարվում է վնասվածքների, կորստի կամ վնասի համար պահանջների ներկայացնելուց, եթե վնասը հասցվել է միջոցների կամ ծառայությունների բնականոն օգտագործումից և շահագործումից
Յուրաքանչյուր փաստաթուղթ մանրամասն պետք է նկարագրի այն առևտրային երաշխիքները, որոնք վերաբերում են ներառված գործողությունների և առաջադրանքերի յուրաքանչյուր հատվածի նյութական միջոցներին կամ ծառայություններին:
Կողմերը միմյանց տրամադրում են փոխադարձ պաշտպանություն երրորդ կողմի՝ երկու Կողմերից որևէ մեկի նկատմամբ ցանկացած բնույթի պահանջի կամ գործողության դեպքում: Հայաստանը փոխհատուցում է ՆՍՊՕ-ին սույն Համաձայնագրի շրջանակներում կատարվող գործողությունների նկատմամբ երրորդ կողմերի ներկայացրած՝ ցանկացած բնույթի պահանջներից:
ՆՍՊՕ-ն ինքն իրավասու չէ առաջարկելու ապրանքների կամ ծառայությունների համար որևէ երաշխիք կամ երաշխավորելու, որ առաքված ապրանքները կամ ծառայությունները զերծ են որևէ թերությունից:
Կողմերը պետք է միջոցներ ձեռնարկեն.
- մյուս Կողմին պատկանող տեղեկությունը միայն փաստաթղթերի նպատակներին համապատասխան օգտագործելու համար
- մյուս Կողմին պատկանող տեղեկության գաղտնիությունը ամբողջապես ապահովելու և ձեռնպահ մնալու համար որևէ երրորդ կողմի նմանատիպ տեղեկությունը բացահայտելուց, փոխանցելուց կամ այլ կերպ հասանելի դարձնելուց,
ՆՍՊԱ անձնակազմի` անձնական կամ պաշտոնական օգտագործման համար Հայաստան ներմուծվող կամ Հայաստանից արտահանվող գույքը (ներառյալ նաև տրանսպորտային միջոցները) ազատվում է բոլոր հարկերից, տուրքերից և մաքսային զննություններից:
Հայաստանի այն քաղաքացիների նկատմամբ, որոնք տեղում աշխատում են ՆՍՊԱ-ի համար կիրառվում է Հայաստանի օրենսդրությունը: Այնուամենայնիվ, նրանք օգտվում են անձեռնմխելիությունից ցանկացած քաղաքացիական, քրեական և վարչական վարույթում բանավոր կամ գրավոր ձևով իրենց արտահայտած խոսքերի և բոլոր այն գործողությունների կապակցությամբ, որոնք կատարել են՝ ելնելով իրենց պաշտոնեական պարտականություններից:
Հետևաբար, միայն ենթարկվում են ՆՍՊԱ կողմից սահմանված աշխատանքային դրույթներին ու պայմաններին ՆՍՊԱ-ում իրենց աշխատելու ընթացքում: