Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության պատասխանատուներն շտաբային ուսումնական զորավարժություն են անցկացրել քաղաքաշինության գերատեսչությունում: Այս մասին հայտնում է Արցախի քաղաքաշինության նախարարարության կայքը:
Այս փորձով ստուգվում է պատասխանատու գերատեսչությունների զգոնությունն ու պատերազմների և այլ արտակարգ իրավիճակների դեպքում` պատրաստվածությունը:
Քաղաքաշինության նախարարության ինժեներական ծառայության շտաբի պետ Աշոտ Հարությունյանն ու տեղակալները զեկուցել են նյութատեխնիկական բազայի հնարավորությունների, մարդկային ու փրկարարական ռեսուրսների և գերատեսչության հնարավորությունների մասին: Ի հայտ բերված թերությունների ուղղությամբ տարվելու է լրացուցիչ աշխատանք: