Հոկտեմբերի 4-ին Թուրքիայի զինուժը հաուբիցների և զրահափոխադրիչների նոր խմբաքանակ է ուղարկել երկրի հարավարևելյան Գազիանթեփ նահանգ՝ անմիջապես թուրք-սիրիական սահման: Այս մասին հայտնում է թուրքական CNN Türk հեռուստաընկերության կայքը:
Դրանք տեղակայվելու են Իսլահիյե գավառի սահմանային ստորաբաժանումներում: Շարասյունը կազմված է եղել 16 մեքենայից, որից 3-ը վրա հաուբիցներ են տեղակայված եղել:
Բացի զինտեխնիկայից, Թուրքիայի զինուժը իր սահմանային ստորաբաժանումները համարել է նաև հատուկ նշանակության ուժերի ջոկատներով:
Նշենք, որ զինտեխնիկայով և զինծառայողներով համալրվել է թուրք-սիրիական սահմանի՝ Հաթայ նահանգից մինչև Գազիանթեփ հատվածը, այդ թվում նաև Քիլիսի նահանգի սահմանային ստորաբաժանումները:
Սիրիայի հյուսիսում գործում են 2 փաստացիորեն ինքնավար քրդական շրջան (կանտոն), որոնք վերահսկում են քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն» (PYD) և դրա ռազմական թև «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատ» (YPG) խմբավորումները: Այդ երկու ինքնավար շրջանների միջև ընկած տարածքը ներկայում վերահսկում են Թուրքիայի զինուժը և նրանց աջակցող զինված խմբավորումները: