Թուրքիայի ՊՆ և «Ասելսան» ընկերությունը պայմանագիր են կնքել

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը և թուրքական «Ասելսան»  (Aselsan) ռազմարդյունաբերական ընկերությունը 51 միլիոն ամերիկյան դոլար արժողությամբ պայմանագիր են կնքել: Այս մասին հայտնում է «Ասելսան» ընկերության կայքը:

«Հավելսան» ընկերության արտադրած վարժասարքը Կատարի ԶՈւ AW139 ուղղաթիռի համար

«Հավելսան» ընկերության արտադրած վարժասարքը Կատարի ԶՈւ AW139 ուղղաթիռի համար

Հաղորդագրությունում չի նշվում, թե խոսքը կոնկրետ ինչ համակարգերի կամ տեխնիկայի մասին է: Սակայն ըստ հաղորդագրության՝ պայմանագիրը կնքվել է «ցանցային աջակցության հնարավորություն» (Ağ Destekli Yetenek — ADY) նախագծի շրջանակներում:

Այդ նախագծով՝ Թուրքիայի զինված ուժերի ինքնաթիռների, ուղղաթիռների, տանկերի և այլ զինտեխնիկայի համար վարժասարքեր են արտադրվում՝ թուրքական տարբեր ռազմարդյունաբերական ընկերությունների ներգրավվամբ:

Նշենք, որ «Ասելսան» ընկերությունը ստեղծվել է 1975 թվականին, այն մասնագիտացած է ռազմական նշանակության էլեկտրոնային, էլեկտրաօպտիկական սարքավորումների արտադրության մեջ։ Ընկերությունն իր արտադրանքներն արտահանում է աշխարհի շուրջ 50 երկրներ՝ այդ թվում Ադրբեջան, Ղազախստան, Պակիստան և Հորդանան։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *