Կայացել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի խորհրդի նիստը

Հոկտեմբերի 3-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Այն ղեկավարել է ՀՀ ՊՆ, խորհրդի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

Նիստի ընթացքում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կարևորել է հիմնադրամի աշխատանքների թափանցիկության ապահովումը լրացուցիչ միջոցների ներգրավման և հիմանդրամի գործունեության նկատմամբ հանրային վստահության տեսանկյունից:

Հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը ներկայացրել է վերջին երեք ամիսների ընթացքում հավաքագրված գումարների, կատարված հատուցումների և նվիրատվությունների մասին տեղեկատվությունը, ընթացիկ աշխատանքները:

Նիստի ընթացքում քննարկվել են են հոգաբարձուների խորհրդի անդամների կողմից ներկայացված մի շարք առաջարկներ, որոնք ներառվել են հաջորդ նիստի օրակարգում:

Երեկ՝ հոկտեմբերի 3-ին փոխհատուցում է կատարվել ևս երեք զինծառայողի ընտանիքի: Նշենք, որ հոկտեմբերի 4-ի դրությամբ գումարներ է փոխանցվել 22 զոհված զինծառայողի ընտանիքի և 3 վիրավոր զինծառայողի:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *