ՊԲ-ում ամփոփել են 2017-ի երրորդ եռամսյակը

Սեպտեմբերի 30-ին ՊԲ զորամիավորումներից մեկում անցկացվել է 2017 թվականի 3-րդ եռամսյակի արդյունքների ամփոփմանը նվիրված խորհրդակցություն, որին ներկա է եղել նաև ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը:

ՊԲ խորհրդակցություն

Խորհրդակցության մեկնարկին միավորման հրամանատարի տեղակալ-շտաբի պետն անդրադարձել է հաշվետու ժամանակահատվածում իրականացված և դեռևս շարունակվող աշխատանքներին:

Այնուհետև ըստ առանձին ուղղությունների զեկույցներ են ներկայացրել նաև միավորման հրամանատարի տեղակալները, ովքեր խոսել են զորամասերի մարտական ու զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության արդյունքներից, զինվորական կարգապահությունից, սպառազինության ու ռազմական տեխնիկայի շահագործումից, զորքերի տեխնիկական, թիկունքային և ինժեներական ապահովման հարցերից:

Զեկույցների ամփոփմամբ հանդես է եկել միավորման հրամանատար, գնդապետ Արթուր Հարությունյանը, ով, ամբողջացնելով հաշվետու եռամսյակի ընթացքում իրականացված գործընթացների համալիրը, նշել է, որ չնայած տեղ գտած որոշակի թերացումներին, միավորման ենթակա զորամասերն ու ստորաբաժանումներն իրենց առջև դրված մարտական խնդիրը կատարել ու կատարում են, ինչին նպաստում են նաև ներդրված նորագույն տեխնիկական միջոցները:

Բանակի հրամանատարը, գնահատելով անցնող եռամսյակում միավորման կողմից իրականացված աշխատանքները, առանձին հանձնարարականներ է տվել զորամասերի մարտական պատրաստականության կատարելագործման ուղղությամբ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *