«Պանցիր» ԶՀՀ-ի արդիականացված տարբերակը կստեղծվի 2018 թ.

«Պանցիր» զենիթահրթիռային, հրանոթային համալիրների արդիականացված, ավելի հեռահար տարբերակը («Պանցիր-ՍՄ») կստեղծվի 2018 թվականին: արդիականացման արդյունքւոմ գրեթե երկու անգամ կավելացվի հեռահարությունը, կարդիականացվի ռադիոտեղերոշման համակարգը: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ տեղակալ Յուրի Բորիսովը. փոխանցում է «ՌԻԱ» լրատվական գործակալությունը:

Բորիսովը մասնավորապես նշել է.

«Այդպիսի ծրագրեր իրոք կան: Մենք ցանկանում ենք երկու անգամ ավելացնել համալիրի հրթիռի հեռահարությունը: Կարծում եմ՝ 2018-ին այդ աշխատանքը կանենք:»

Հրթիռի հեռահարությունը երկու անգամ մեծացնելու դեպքում համալիրների խոցման տիրույթը կհասնի առավելագույնը 40 կմ-ի: Արդիականացվելու է նաև համալիրի ռադիոտեղորոշիչ սարքը, ինչը հնարավորություն կտա թիրախներ հայտաբերել առավելագույնը 75 կմ հեռավորության վրա:

Պանցիր զենիթահրթիռային հրանոթային համալիր

Պանցիր զենիթահրթիռային հրանոթային համալիր

Նշենք, որ «Պանցիր» համալիրների հիմնական՝ «Պանցիր-Ս1» տարբերակի անձնակազմը երեք հոգի է, համալիրը մարտական պատրաստության վիճակի է բերվում 5 րոպեի ընթացքում: ԶՀՀ-ն իր սպառազինությունում ունի 12 հրթիռ և 1400 արկ՝ հրանոթի համար: Համալիրը օդային թիրախները կարող է հայտնաբերել մինչև 36 և խոցել մինչև 18-20 կմ հեռավորության վրա:

Համալիրը նախատեսված է կարևոր նշանակության ենթակառուցվածքների ու ռազմական օբյեկտների՝ օդային հարձակումներից պաշտպանության համար:

Այս համալիրներից Ռուսաստանը տեղակայել է նաև Սիրիայում: 2017 թվականի ընթացքում այս համալիրների միջոցով Սիրիայում խոցվել են թուրքական, իսրայելական և ամերիկյան արտադրության շուրջ 5 միավոր ԱԹՍ և այլ թիրախներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *