Վերջին 2 օրում Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ավիահարվածներից Սիրիայում՝ Եփրատ գետի արևելյան հատվածում, սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 304 զինյալ, վիրավորվել է շուրջ 170 զինյալ: Այս մասին հայտարարել է է ՌԴ ՊՆ ներկայացուցիչ, գեներար-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
ՌԴ ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ սպանվածների շարքերում եղել է նաև «Իսլամական պետության» 7 դաշտային հրամանատար:
Կոնաշենկովը նաև նշել է, որ ավիահարվածների արդյունքում ոչնչացվել են ԻՊ զինյալների հավաքագրման և պատրաստության կենտրոնը, ինչպես նաև զինյալների հրամանատարական կետեր, հենակետեր, տանկեր, հրետանային կայաններ, զնեքի 4 պահեստ:
Ըստ Կոնաշենկովի՝ ՌԴ օդուժի ավիահարվածները հնարավորություն են տվել Սիրիայի կառավարական բանակին առաջխաղանալ Եփրատ գետի հատվածում:
Սիրիայի կառավարական ուժերը սեպտեմբերի սկզբից մտել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերջին խոշոր հենակետ՝ Դեր Զոր նահանգ։ Դեր Զոր քաղաքը մի քանի տարի «Իսլամական պետության» կողմից շրջափակված էր: Քաղաքի կենտրոնում մնացել էր Սիրիայի բանակի կայազորը, սակայն Սիրիայի բանակը ՌԴ ԶՈւ օդուժի աջակցությամբ կարողացավ ճեղքել պաշարումը այս տարվա սեպտեմբերին:
Ներկայում կառավարական բանակին հաջողվել է ազատագրել Դեր Զորի մեծ մասը, իսկ ՌԴ ԶՈւ սակրավորներն էլ սկսել են ականազերծել քաղաքի կարևոր նշանակություն ունեցող ճանախարհներն ու ենթակառուցվածքները: