ՀՀ զինված ուժերի օպերատիվ խումբը հոկտեմբերի 3-ից 4-ը Ռուսաստանի Ռոստով քաղաքում, կմասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի հետախուզության ուժերի և միջոցների «Որոնում-2017» համատեղ զորավարժության առաջին փուլին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:
Զորավարժության մի փուլ էլ անցկացվելու է Հայաստանի տարածքում հոկտեմբերի 6-ից 7-ը: Այս փուլում կխաղարկվի ռազմական հակամարտության լուծման գործողություն: Մարտավարա-մասնագիտական վարժանքներին կներգրավվեն ՀԱՊԿ անդամ երկրների զինված ուժերի հետախուզական ստորաբաժանումներ:
Հոկտեմբերի 9-13-ին, կրկին ՀՀ տարածքում, կանցկացվի այս զորավարժության հաջոդր փուլը՝ «Փոխգործակցություն ” 2017» զորավարժությունը:
Վարժանքներին կներգրավվեն ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը և Հայ-ռուսական համատեղ զորախմբի մի մասը: