Սիրիայում սպանվել է ևս մեկ Վրաստանի քաղաքացի

Սիրիայում սպանվել է Վրաստանի քաղաքացի, ծագումով Պանկիսի կիրճից 18-ամյա Մուսլիմ Կուշտանաշվիլին: Ըստ նրա համգյուղացու՝ Կուշտանաշվիլին սպանվել է ավիահարվածի արդյունքում. փոխանցում է վրացական Interpressnews լրատվակայքը:

Վրաստանցի Մուսլիմ Կուշտանաշվիլիին և Ռամզան Բաղակաշվիլիին ԻՊ-ի դրոշի մոտ

Վրաստանցի Մուսլիմ Կուշտանաշվիլիին և Ռամզան Բաղակաշվիլիին ԻՊ-ի դրոշի մոտ

Կուշտանաշվիլին Սիրիա էր մեկնել 2 տարի առաջ, երբ դեռ անչափահաս էր: Սիրիայում նա համալրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերը: Ընտանիքը վրացական իշխանություններից խնդրում էր միջոցներ ձեռնարկել Կուշտանաշվիլիին Վրաստան վերադարձնելու համար:

Հիշեցնենք, որ Պանկիսի կիրճում հիմնականում բնակվում են վայնախյան ծագման մուսուլման քիստեր (կիստեր).

Կուշտանաշվիլին Սիրիայում սպանված թվով արդեն 27-րդ վրաստանցին էր: «Իսլամական պետության» շարքերում և Սիրիայում կռվող վրաստանցիների իրական թիվը հայտնի չէ, սակայն այն մոտավոր գնահատվում է մինչև 50-60 մարդ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *