Ուկրաինայի զինապահեստում պայթյունից ոչնչացվել է շուրջ 32 հազար տոննա զինամթերք

Ուկրաինայի Վինիցկայա շրջանում տեղակայված զինապահեստում պայթյունի հետևանքով ոչնչացվել է շուրջ 32 հազար տոննա զինամթերք: Մարդիկ արդեն վերադառնում են իրենց տները, սակայն չպայթած զինամթերքի ականազերծման աշխատանքները ներկայում ևս շարունակվում են: Այս մասին հայտնում է ուկրաինական ТСН հեռուստաալիքը:

Հիշեցնենք որ զինապահեստում պայթյուն էր եղել սեպտեմբերի 27-ին, ինչին հետևել էին հրդեհ և պայթյունների շարք: Արդեն առաջին պայթյուններից հետո անվտանգության նկատառումներով շրջակա բնակավայրերից տարհանվել էր շուրջ 30 հազար մարդ:

Պայթյուն Ուկրաինայի ԶՈւ զինապահեստում

Պայթյուն Ուկրաինայի ԶՈւ զինապահեստում

Ըստ ուկրաինական հեռուսաալիքի՝ պահեստում պահպանվում էր ԽՍՀՄ փլուզումից հետո Արևելյան Եվրոպայի երկրներից Ուկրաինա տեղափոխված մեծ քանակությամբ զինամթերք:

Ուկրաինայի իշխանությունները դիտարկում են նաև դիվերսիայի տարբերակը: Համաձայն պահեստի հսկիչներից մեկի՝ նախքան պայթյունը լսվել է անօդաչու թռչող սարքի ձայն:

Նման մասշտաբներով պահես վերջերս պայթել էր նաև Ադրբեջանում, որի հետևանքով պատճառված վնասը բավականին մեծ էր: Տարհանվել էին նաև շրջակա բնակավայրերի բնակիչները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *