2017 թ. ՌԴ ԶՈւ ցամաքային զորքերը կհամալրվեն շուրջ 2500 միավոր նոր տեխնիկայով

Ընթացիկ տարում ՌԴ ԶՈւ ցամաքային ուժերը համալրվելու են ավելի քան 2,5 հազար միավոր տարբեր տեխնիկայով և սպառազինությամբ: Ռուսաստանը հետագա տարիներին ևս շարունակելու է զինուժի համալրումը նոր զինտեխնիկայով: Այս մասին հայտնել են ՌԴ ՊՆ-ից. փոխանցում է «ՌԻԱ» լրատվական գործակալությունը:

«Ընթացքիկ տարում ցամաքային զորքերի միավորումների և զորամասերի սպառազինությունը կհամալրվի ավելի քան 2,5 հազար միավոր ժամանակակից զինտեխնիկայով և սպառազինությամբ, ինչը հնարավորություն է տալիս էականորեն բարձրացնել նրանց մարտական ունակությունները:»,— նշվում է ՌԴ ՊՆ հայտարարությունում:

ԿամԱԶ-63968 «Թայֆուն» զրահափոխադրիչը

ԿամԱԶ-63968 «Թայֆուն» զրահափոխադրիչը

Ռազմական նոր տեխնիկայով զորամասերի համալրումը ՌԴ ՊՆ գնլխավոր ուղղություններից մեկն է: Օրինակ՝ Աբխազիայում տեղակայված ՌԴ ԶՈւ 7-րդ բազան շուրջ 80%-ով հագեցած է ժամանակակից զինտեխնիկայով:

Ըստ ՌԴ ՊՆ պլանի՝ մինչև 2020 թվականը նախատեսվում է ցամաքային զորքերի զրահատանկային տեխնիկայի և սպառազինության պարկը թարմացնել 70%-ով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *