Հայաստանում ռուսական ռազմաբազան նոր հրաձգարան կունենա

Ռազմաբազայի «Կամխուդ» ուսումնավարժական համալիրը կունենա մասնագիտացված նոր հրաձգարան դիպուկահարների համար։ Այն նախատեսվում է գործարկել այս ամռանը։ Նոր համալիրը կարող է ստեղծել 100–550մ հեռավորության վրա դինամիկ, անընդհատ փոփոխվող թիրախային իրադրություն։

Բացի այդ, ուսումնառության համար կմոդելավորվեն լեռնային, անտառային և քաղաքային պայմաններ։ 2013 թվականից ուսումնավարժական «Կամխուդ» և «Ալագյազ» համալիրների հրաձգարանային սարքավորումները փոխարինվել էին ավտոմատացված համակարգերով, որոնք նախատեսված են ոչ միայն հրաձգային զենքի, այլ նաև ռազմական տեխնիկայի՝ Տ-72ԲՄ տանկերի և ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաների համար։

Հրաձգարանի անձնակազմը ուսումնառության ընթացքում կպատրաստի ավելի քան 100 բազմաֆունկցիոնալ շարժական ու անշարժ թիրախներ, այդ թվում՝ իմիտացիոն զրահատեխնիկա, պայմանական հակառակորդի գնդացրային և հակատանկային հաշվարկներ ևն։

Ընդհանուր առմամբ ձմռան սեզոնում դիպուկահարների ստորաբաժանումն ունեցել է ավելի քան 300 ժամ դաշտային գործնական պարապմունք։

Սկզբնաղբյուր. ՌԴ ՊՆ կայք։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *