Այս տարի ՀՀ զինված ուժեր են ներդրվել ամբողջությամբ Հայաստանում մշակված և արտադրված միջոցներ, որոնք չափազանց կարևոր են մարտական հերթապահության արդյունավետ իրականացման տեսակետից։ Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը՝ հոկտեմբերի 2-ի ասուլիսի ժամանակ։
Նախարար Վիգեն Սարգսյանը նշել է, որ այդ միջոցները նաև գնային առումով առավելություն են տալիս, քանի որ տեղում են արտադրվել և մատակարարվել հայկական զինուժին:
Նախարարն ավելացրել է, որ ներկայում աշխատում են Հայաստանում մշակված և արտադրված զինտեխնիկան միջազգային շուկա արտահանելու ուղղությամբ:
Ըստ Վիգեն Սարգսյանի՝ հայկական ռազմարդյունաբերությունը նաև նպատակ ունի վերածվել «տնտեսության կարևորագույն շարժիչներից մեկի»:
Ավելի վաղ՝ սեպտեմբերին, ՀՀ ՊՆ փոխնախարար, ռազմաարդյունաբերական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը հայտնել էր, որ «Ֆագոտ» համալիրի Հայաստանում արդիականացվող տարբերակի նկատմամբ մեկ կոնկրետ երկրից շատ կոնկրետ հետաքրքրություն է եղել, «պիտի գնան իրենց տեղում ցուցադրեն»։