Ավարտվել է թուրք-ադրբեջանական համատեղ ՌՕՈւ զորավարժությունը

Սեպտեմբերի 29-ին ավարտվել է Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաօդային ուժերի համատեղ «Թուրազ Գարթալը» զորավարժությունը: Փակման արարողությանը մասնակցել են երկու երկրների պաշտպանության նախարարները: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն:

Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները «Թուրազ-Գարթալը 2017» ՌՕՈւ զորովարժության փակման արարողության ժամանակ:

Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները «Թուրազ-Գարթալը 2017» ՌՕՈւ զորովարժության փակման արարողության ժամանակ:

Հիշեցնենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարարի այցը՝ Ադրբեջան մեկնարկել էր սեպտեմբերի 27-ին և ավարտվում է սեպտեմբերի 29-ին: Այցի շրջանակներում Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեդդին Ջանիքլին հանդիպել է այդ երկրի նախագահին և պաշտպանության նախարարին:

Վարժանքները անցկացվում են 2014 թվականից, այս տարի դրանք մեկնարկել էին սեպտեմբերի 18-ին: Վարժանքներին մասնակցելու համար Թուրքիայից Ադրբեջան էին ժամանել Թուրքիայի ռազմաօդային ուժերի  F-16 կործանիչներ, C-130 Hercules և Casa CN-235 բեռնատար ինքնաթիռներ, Sikorski S-70 ուղղաթիռներ:

Ադրբեջանական կողմից վարժանքներին ներգրավել էին ՄիԳ-29 կործանիչներ, Սու-25 գրոհիչներ, Մի-35 և Մի-17 ուղղաթիռներ:

Վարժանքների հերթական փուլին հետևելու համար Ադրբեջան էին ժամանել նաև Վրաստանի ԶՈւ ներկայացուցիչներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *