Յուրաքանչյուր համայնք պետք է ապահովված լինի աղետներին դիմակայելու ծրագրով. ԱԻ նախարար

Սեպտեմբերի 29-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում  ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի ղեկավարությամբ անցկացվել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում  քննարկվել է «Աղետների ռիսկի կառավարումը տեղական մակարդակում» կիրառական ուղեցույցը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ կայքը:

«Աղետների ռիսկի կառավարումը տեղական մակարդակում» կիրառական ուղեցույցը մշակվել է ՀՀ կառավարության կողմից հաստատված «Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության իրականացման» ծրագրի շրջանակում:

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը Շիրակի մարզում տեղի քաղաքային որոնողափրկարարական թիմի հետ անցկացրել է 36-ժամյա ստուգողական վարժանք՝ Երևանում երկրաշարժի սցենարով, (արխիվ)

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը Շիրակի մարզում տեղի քաղաքային որոնողափրկարարական թիմի հետ անցկացրել է 36-ժամյա ստուգողական վարժանք՝ Երևանում երկրաշարժի սցենարով, (արխիվ)

Ըստ ուղեցույցի՝  ՀՀ ԱԻՆ աշխատակազմի Փրկարար ծառայությունը պետք է մշակի «Համայնքի աղետների ռիսկի կառավարման» ծրագիր, որով նախատեսված է իրականացնել համայնքի վտանգների (սողանքներ, ջրային գոտիներ, քարաթափումներ, սեյսմիկ ռիսկեր, քաղաքացիական պաշտպանության խնդիրներ), խոցելիության և կարողությունների բացահայտում:

Ծրագիրը թույլ կտա յուրաքանչյուր համայնքի համար ստեղծել աղետների ռիսկերի իր անձնագիրը, ինչպես նաև՝ թվայնացնել այդ տվյալները և հավաքագրել տվյալների մեկ ընդհանուր շտեմարանում, որում ներառված կլինեն նաև տարբեր ռիսկայնություն ունեցող տեղանքների քարտեզները:

-Շատ կարևոր է մեկ անգամ ևս համայնքի ուշադրությունը սևեռել սեփական կարողություններին, դրանց մոբիլիզացման և աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված սեփական միջոցների արդյունավետ օգտագործմանը: Յուրաքանչյուր համայնք պետք է ապահովված լինի աղետներին դիմակայելու ծրագրով,- նշել է Դավիթ Տոնոյանը:

Նախարարը հավելել է, որ ՀՀ ԱԻՆ մարզային ստորաբաժանումների համապատասխան փորձագետներից կազմված խմբերը պետք է օժանդակեն համայնքներին տեղական մակարդակում աղետների ռիսկի ճիշտ գնահատմանն ու համապատասխան կանխարգելիչ միջոցառումների իրականացման գործընթացին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *