Վրաստանի և Թուրքիայի սահմանապահները համատեղ վարժանքներ են անում

Վրաստանի ՆԳՆ սահմանապահ ոստիկանության ստորաբաժանումները և Թուրքիայի սահմանապահները համատեղ վարժանքներ են անցկացրել Ախալցխայի՝ Վրաստանի ՆԳՆ սահմանապահ ոստիկանության բազաներից մեկում: Այս մասին հայտնում է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը:

Վրաստանւ և Թուրքիայի համատեղ զորավարժությանը ներգրավված սահմանապահները

Վրաստանի և Թուրքիայի համատեղ զորավարժությանը ներգրավված սահմանապահները

Զորավարժությունն անկացվել է Վրաստանի և Թուրգիայի միջև 2017 թվականի համագործակցության պլանի համաձայն: Մշակվել է 2 սցենար. անօրինական սահմանահատում և եղջերավոր անասունների անօրինական տեղափոխում:

Վրաց-թուրքական զորավարժությունն անցկացվում է պարբերաբար՝ տարեկան 2 անգամ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *