Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 3-ը Վրաստանում լրագրողների համար անցկացվում է Nobel Response – 2017 զորավարժությունը: Նպատակն է վրաստանցի լրագրողներին և օպերատորներին էքստրեմալ և ծանր պայմաններում աշխատելուն պատրաստելը: Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:
Զորավարժությանը մասնակցում է վրացական ԶԼՄ-ների 18 ներկայացուցիչ: Այն անցակցվելու է 24 ժամ ձևաչափով, լրագրողներն ապրելու են Վրաստանի ԶՈւ 2-րդ հետևակային բրիգադի տարածքում:
Վարժանքներն անկացվելու են գործնական և տեսական փուլերով: Տեսական մասը վերաբերելու է տեղեկատվական պատերազմին, ապատեղեկատվության և մալիպուլացիայի գործիքներին, քարոզչության ուսումնասիրմանը:
Գործնական փուլը ներառելու է իրական ռազմական գործողությունների խաղարկում և խոչընդոտներիի հաղթահարում:
Նշենք, որ սա զորավարժությունն անցկացվել է նաև անցած տարի: