Վրաստանի ԶՈւ-ն ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության վարժանքներ է արել

Սեպտեմբերի 28-ին Թբիլիսյան ջրամբարի տարածքում Վրաստանի զինված ուժերի ինժեներային բրիգադի ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության (ՌՔԿՊ) վաշտը ցուցադրական վարժանքներ է անցկացրել։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի ՊՆ կայքը։

 Վրաստանի զինված ուժերի ինժեներային բրիգադի ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության (ՌՔԿՊ) վաշտը վարժանքներ է անցկացնում

Վրաստանի զինված ուժերի ինժեներային բրիգադի ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության (ՌՔԿՊ) վաշտը վարժանքներ է անցկացնում

Վարժանքներն անցկացվել են Գերմանիայի ԶՈւ ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության դպրոցի հրահանգիչների ղեկավարությամբ։

Զորավարժությանը ներգրավվել է 50 զինծառայող։ Մշակվել են վարակված տեղանքը հետախուզելու, մասշտաբը որոշելու, տեխնիկայի և անձնակազմի ախտահանման և ապաակտիվացման գործողություններ։

Հիշեցնեք, որ 2016 թվականին, Գերմանիայի պաշտպանության նախարարությունը Վրաստանի զինված ուժերին էր նվիրել հատուկ ախտահանող բեռնատար մեքենաներ և հանդերձանք։

Ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության ոլորտում Գերմանիան և Վրաստանը համագործակցում են 2014թ.։

Գերմանացի հրահանգիչները Վրաստանի զինված ուժերի ինժեներային բրիգադի ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության (ՌՔԿՊ) վաշտի վարժանքների ժամանակ

Գերմանացի հրահանգիչները Վրաստանի զինված ուժերի ինժեներային բրիգադի ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության (ՌՔԿՊ) վաշտի վարժանքների ժամանակ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *