Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները համաձայն են Սիրիան ապաէսկալացիայի գոտիների բաժանելուն

Սեպտեմբերի 28-ին Թուրքիա է այցելել և այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Պուտինին ի թիվս այլ պաշտոնայների ուղեկցել է նաև ՌԴ ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը: Կողմերը համաձայնության են հասել Սիրիայում ապաէսկալացման գոտիներ ստեղծելու շուրջ: Այս մասին հայտնում են Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների կայքերը (1, 2)

Էրդողանը և Պուտինը հիմնականում քննարկել են երկկողմ առևտրաշրջանառությանը, համատեղ էներգետիկ և գազային ծրագրերին («Թուրքական հոսք» գազատար, «Աքքույու» ատոմային էլեկտրակայան), Սիրիայի և Իրաքի իրադրությանը վերաբերող հարցեր:

Անդրադառնալով Սիրիային՝ երկու երկրների նախագահներն էլ նշել են, որ կողմերը համաձայն են Աստանայի բանակցություններում Սիրիաոյւմ 4 «ապաէսկալացման» գոտի ստեղծելու առաջարկին: Այդ գոտիներից ամենախոշորը պետք է լինի Իդլիբում:

Նշված շրջաններում Սիրիայում հակամարտության կանխարգելման երաշխավոր երեք երկրները՝ Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը, իրենց վերահսկողության տակ են վերցնում իրավիճակը և տրամադրում երաշխիքներ, որ տարբեր խմբավորումների ու Սիրիայի կառավարական ուժերի միջև նոր բախումներ չեն լինի:

Բացի այդ, կողմերը արդեն իսկ ունեն կենտրոններ, որոնք պարբերաբար տեղեկություն են տրամադրում հրադադրի խախտումների մասին: աստանայում գոտիների ստեղծման առաջարկ արվել է սեպտեմբերին, սակայն մինչ այդ էլ արդեն շուրջ երկու ամիս որոշ գոտիներ գործում էին:

Սիրիայում գործող «ոչ բախումային գոտիները». Աղբյուրը՝ ՌԴ ՊՆ

Սիրիայում գործող «ոչ բախումային գոտիները». Աղբյուրը՝ ՌԴ ՊՆ

Կողմերն անդրադարձել են նաև Իրաքյան Քրդստանում անցկացված անկախության հանրաքվեին: Թուրքիայի նախագահը նշել է, որ երկու երկրներն էլ դեմ են Իրաքի տարածքային ամբողջականության խախտմանը և կողմ են «անհրաժեշտ միջոցառումներ« ձեռք առնելուն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *