Սիրիայում Ռուսաստանի ԶՈւ միջազգային հակաականային կենտրոնի 170 մասնագետ Դերզորում սկսել է քաղաքի կարևոր ենթակառուցվածքային օբյեկտներ տանող ճանապարհների ականազերծումը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ՊՆ կայքը:
Սիրիա է տեղափոխվել 40 միավոր հատուկ և ինժեներական տեխնիկա, ականներ փնտրող ծառայության 10 հաշվարկ:
Ականազերծողների ջոկատը իր տրամադրության տակ ունի ԲՏՌ-82ԱՄ. «Թայֆուն» և «Ռիս» զրահամեքենաներ: Տեղանքի դիստանցիոն ականազերծման համար օգտագործվում է «Ուրան-6» ռոբոտատեխնիկական համալիրը:
Ականազերծման աշխատանքներին, ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, մասնակցելու են նաև Սիրիայի բանակի սակրավորները, որոնք պատրաստվել են Միջազգային հակաականային կենտրոնում:
ՌԴ ԶՈւ ականազերծման մասնագետները ականազերծման աշխատանքներ են կատարել նաև Սիրիայի Հալեպ և Պալմիրա քաղաքներում: