Թուրքիայի ռազմաօդային ուժերը շարունակում են ավիահարվածներ հասցնել Իրաքի հյուսիային լեռնային վայրերում տեղակայված «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին: Սեպտեմբերին ավիահարվածները մի քանի անգամ ավելի հաճախակի են դարձել:
Սեպտեմբերի 29-ին թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը հայտնել է, որ Թուրքիայի ԶՈւ կործանիչները ռմբակոծել են PKK-ի դիրքերը Իրաքի Զապ և ավաշին-Բասյան շրջաներում:
Այս հատվածներում տեղակայված են քրդական կառույցի հիմնական ուժերը, ճամբարները: Վերջին շրջանում թուրքական օդուժը ավելի հաճախակի է հարվածում քրդերի դիրքերին: Սակայն հարվածների արդյունավետությունը պարզ չէ, ինչպես նաև՝ քրդական կողմի կրած հնարավոր վնասները:
Ավելացնենք, որ քրդերի հետ բախումները շարունակվում են նաև Թուրքիայի ներսում, ինչպես նաև մասամբ Սիրիայի տարածքում: Սեպտեմբերի 29-ին Թուրքիայի ԶՈւ ԳՇ-ն հայտնել է, որ միայն Թուրքիայի ներսում սեպտեմբերի 20-27-ին քրդերի հետ բախումներումյ սպանվել է 4 թուրք զինծառայող:
Ավելացնենք, որ PKK-ի Սիրիայի քրդական YPG-ի հետ բախումներին կարող է մեծ հավանականությամբ ավելանալ նաև Իրաքի Քրդական ինքնավար շրջանի Փեշմերգե զինուժը: Իրաքի քրդական այդ ուժերը սեպտեմբերի 25-ին անցկացրել են անկախության հանրաքվե, անկախանալուն կողմ է արտահայտվել բնակչության 90 տոկոսից ավելին: Թուրքիան չի ընդունում հանրաքվեի արդյունքները:
Ավելացնենք, որ Իրաքյան Քրդստանը ղեկավարում է Մասուդ Բարզանին, ով բավական երկար ժամանակ հակասություններ է ունեցել PKK-ի ղեկավար Աբդուլլա Օջալանի հետ: Քրդական այդ երկու ուժային կենտրոնները բավականին սուր պայքարի մեջ են: Ինքնավարության ուժերը տևական ժամանակ անգամ օգնել են Թուրքիայի զինուժին PKK-ի դեմ գործողություններում: Չի բացառվում, որ հանրաքվեն որոշակի փոփոխություն մտցնի ստեղծված իրավիճակում: