Անկացվել է ՀՀ ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովի նիստը

ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում որոշվել է հոկտեմբերի 11-ին անցկացնել խորհրդարանական լսումներ «Զինապարտության եւ զինծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով (1,2,3): Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ կայքը:

Նիստն անցկացվել է Կորյուն Նահապետյանի նախագահությամբ:

Նիստի ընթացքում  սահմանվել են խորհրդարանական վերահսկողության թեմաներ՝ «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» ՀՀ օրենքի կատարման ընթացքը», «Պետական սահմանի մասին» և «Սահմանապահ զորքերի մասին» ՀՀ օրենքների եւ այդ ոլորտում միջազգային պայմանագրերի կատարման ընթացքը», «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում միջազգային պայմանագրերի կատարման ընթացքը»:

Նիստի օրակարգում ընդգրկված «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը հետաձգվել է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *