Մինչև տարվա վերջ Թուրքիայի զինուժը կստանա ևս 12 Atak հարվածային ուղղաթիռ

Թուրքական TAI ավիաշինական ընկերությունը նախատեսում է մինչև 2017-ի վերջ Թուրքիայի ցամաքային զորքերին մատակարարել ևս 12 միավոր թուրք-իտալական համատեղ արտադրության T-129 «Աթաք» (Atak) հարվածային ուղղաթիռ: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի ԶՈւ Տ-129 «Աթաք» հարվածային ուղղաթիռ

Թուրքիայի ԶՈւ Տ-129 «Աթաք» հարվածային ուղղաթիռ

Եվս 12 ուղղաթիռի մատակարման դեպքում Թուրքիայի ցամաքային զորքերում այդ ուղղաթիռների թվաքանակը կհասնի 36-ի: Ընդհանուր առմամբ՝ պայմանագրով նախատեսվում է ցամաքային զորքերին հանձնել 59 միավոր «Աթաք» ուղղաթիռ: Մատակարարումներն ավարտվելու են 2018-ին:

Մյուս կողմից, ևս 14 ուղղաթիռ մատակարարելուց հետո, նախատեսվում է անցնել դրա արդիականացված տարբերակի Atak Faz 2 արտադրությանը: Բացի այդ, նախատեսվում է «Աթաք» ուղղաթիռը համալրել տեղական արտադրության շարժիչով և 20 մմ տրամաչափի գնդացիրով:

Հիշեցնենք, որ 24-րդ «Աթաք» ուղղաթիռը ցամաքային զորքերին է հանձնվել սեպտեմբերի 21-ին: Այս ուղղաթիռը արտադրվել է իտալական Agusta A129 Mangusta ուղղաթիռի հիմքի վրա:

T-129 Atak հարվածային ուղղաթիռի ՄՏԲ.

  • Թռիչքի առավելագույն արագությունը՝ 269 կմ/ժ,
  • Առավելագույն բեռնատարողությունը՝ 1200 կգ,
  • Թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 6 կմ,
  • Գործողության իրականացման առավելագույն բարձրությունը՝ 3 կմ
  • Մեկ լիցքավորմամբ հաղթահարվող տարածությունը՝ 561 կմ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *