Աբխազիայում ՌԴ ռազմաբազան 80%-ով հագեցված է ժամանակակից տեխնիկայով. ՌԴ ՊՆ

Աբխազիայում տեղակայված ՌԴ ԶՈւ 7-րդ ռազմաբազայի սպառազինությունում ժամանակակից տեխնիկայի առկայությունը կազմում է 80%: Ամբողջ տեխնիկան և սպառազինությունը գործարանից հասնում է մեքենաներով և երկաթուղով, ինչպես նաև ինքնուրույն:Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

ԱԱբխազիայի ռուսաստանյան ռազմաբազայի զինծառայողները հակաահաբեկչական մարզումներ են անցկացրել

Աբխազիայի ռուսաստանյան ռազմաբազայի զինծառայողները հակաահաբեկչական մարզումներ են անցկացրել

Ընդհանուր առմամբ սպառազինությունում առկա են հարյուրավոր ժամանակակից ռազմական և հատուկ տեխնիկա, այդ թվում՝ Տ-72Բ3 տանկեր, ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ, «Տիգռ» զրահամեքենայի հիմքի վրա «Լեեռ-2» մոբիլ համալիրներ, ԿամԱԶ «Մուսթանգ» բեռնատարներ, ՄՏ-ԼԲՎ ամենագնացներ, «Գռադ» ՀԿՌՀ-ներ, տարբեր ռադիոտեղորոշման կայաններ, ինժեներական մեքենաներ ևն:

Հիշեցնենք, որ ՌԴ ԶՈւ 7-րդ ռազմաբազան Աբխազիայի տարածքում տեղակայվել է 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո, երբ Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը: 7-րդ ռազմաբազայի անձնակազմը կազմում է շուրջ 4000 հոգի: Ռուսաստանյան ռազմաբազա է տեղակայված նաև Հարավային Օսիայում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *