Հայաստանում ռուսական ռազմաբազան թարմացնում է զինտեխնիկան

Ընթացիկ տարում Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազան զենիթա-հրթիռային ստորաբաժանումների համար կառավարման նոր շարժական կայաններ (ԿՇԿ) է ստացել:

Նկարը` www.arms-expo.ru կայքից

Նկարը` www.arms-expo.ru կայքից

ԿՇԿ-ի սարքավորման կոմպլեկտը ներառում է՝ տվյալների փոխանցման կատարելագործված, ավտոմատ համակարգ, ներքին և արտաքին կապի միջոցներ, ինչպես նաև տեղանքում կողմնորոշվելու համար «Գլոնաս» համակարգի ռադիոընդունիչներ, գիշերային տեսանելիության, ճառագայթային և քիմիական հետախուզության սարքեր։

Ինչպես հայտնում են Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից՝ նոր համալիրները հնարավորություն են տալիս 100 կմ շառավղով հայտնաբերել մինչև 100 օդային թիրախ և, միաժամանակ ուղեկցել դրանցից ավելի քան 10-ին։

Ռազմաբազայի մոտոհրաձգային, հետախուզական, հրետանային և այլ անձնակազմներն ամառային ուսումնառության գործնական պարապունքների ժամանակ առաջին անգամ կկիրառեն «Պերունիտ», «Գրոտ» և «Բրիզ» ժամանակակից նավիգատորները։
Նավիգացիոն նոր սարքավորումներն օգտագործում են հաճախությունների լայն դիապազոն, օժտված են ազդանշանների մեծ կայունությամբ և կարող են ակտիվ ռեժիմում աշխատել մինչ 12 ժամ` -30°С ” +55°С ջերմաստիճանային պայմաններում։ Դրանց միջոցով հնարավոր է ծրագրավորել մինչև 200 երթուղի։

Նախատեսվում է, որ ռազմաբազայի վերազինումը զինտեխնիկայով և ժամանակակից սպառազինությամբ շարունակվելու է և այս տարի:
Մասնավորապես, առաջիկայում միավորումը կհամալրվի АЦ 6-40 հրշեջ ավտոցիստեռներով, որոնք մոնտաժված են Կամազի ( КамАЗ-43118) հիմքի վրա։

Ռազմաբազայի կապավորները կստանան արբանյակային կապի «Լիվեն» նորագույն բջջային կայան, որը մոնտաժված է «Ուրալ-43203» ավտոմեքենայի վրա, ինչպես նաև արդիականացված հրամանատարաշտաբային Р-145БМ1 զրահամեքենա։

Աղբյուրը` Обновление техники на российской военной базе в Армении

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *