Սեպտեմբերի 28-ին Ադրբեջան այց շրջանակներում Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեդդին Ջանիքլին հանդիպել է այդ երկրի նախագահին և պաշտպանության նախարարին: Կողմերն անդրադարձել են համատեղ զորավարժություններին, Թուրքիայի սպառազինության գնմանը, այլ թեմաների: Այս մասին հայտնում են Թուրքիայի ՊՆ և Ադրբեջանի նախագահի կայքերը:
Millî Savunma Bakanı Nurettin Canikli, Bakü'de Azerbaycan Cumhuriyeti Savunma Bakanı Korg. Zakir Hasanov ile bir araya geldi. pic.twitter.com/VA524xxFKG
— Savunma Bakanlığı (@tcsavunma) September 28, 2017
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը կողմերն անդրադարձել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկակակն համագործակցությանը: Ալիևը խոսել է Թուրքիայից գնվող սպառազինությունից և ընդգծել հաճախակի անցկացվող համատեղ զորավարժությունների կարևորությունը՝ «տարածաշրջանի կայունության տեսանկյունից»:
Հանդիպման հիմնական մասն անցկացվել է դռնփակ: Մասնակցել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը:
Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներն անցկացրել են նաև առանձին հանդիպում: Այս հանդիպումից ևս մանրամասներ չեն հրապարակվել:
Ադրբեջանական Report լրատվակայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ համատեղ զորավարժությունները այսուհետ նաև նոր զորատեսակներ են ընդգրկելու: Ըստ թուրք պաշտոնյայի՝ կներգրավվեն նաև նոր զինատեսակներ:
Հիշեցնենք, որ ներկայում Բաքվում ընթացքի մեջ է թուրք-ադրբեջանական «ԹուրԱզ Գ/Քարթալը» համատեղ ՌՕՈւ զորավարժությունը: