Թուրքիայի և Իրաքի զինուժը գիշերային վարժանքներ են արել թուրք-իրաքյան սահմանին

Սեպտեմբերի 28-ին Թուրքիայի և Իրաքի զինված ուժերը առաջին անգամ համատեղ գիշերային վարժանքներ են անցկացրել թուրք-իրաքյան սահմանին՝ Իրաքյան Քրդստանի վերահսկողության տակ գտնվող շրջանների դիմաց: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի և Իրաքի զինուժը գիշերային վարժանքներ են անցկացրել թուրք-իրաքյան սահմանին

Թուրքիայի և Իրաքի զինուժը գիշերային վարժանքներ են անցկացրել թուրք-իրաքյան սահմանին

Վարժանքներն անցկացվում են Թուրքիայի հարավարևելյան Շրանք նահանգի Սիլոփի գավառում՝ Իրաքի հետ սահմանային Հաբուր անցակետի շրջանում:

Թուրքիայի զինուժի վարժանքները սկսվել են դեռևս սեպտեմբերի 18-ին: Սեպտեմբերի 26-ից վարժանքներին ներգրավվել են նաև Իրաքի զինված ուժերի ստորաբաժանումները: Սեպտեմբերի 27-ին Թուրքայի և Իրաքի ԶՈւ ստորաբաժանումները խաղարկել են զրահատեխնիկայով «որոշված թիրախի ուղղությամբ հարձակման անցնելու գործողություններ»:

Մինչ վարժանքները՝ սեպտեմբերի 23-ին, Թուրքիա էր ժամանել նաև Իրաքի ԶՈւ ԳՇ պետ Օսման Ղանիմին և հանդիպել է թուրք գործընկերոջը՝ բանակի գեներալ Հուլուսի Աքարին: Կողմերը քննարկել են Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունում անցկացվող անկախության հանրաքվեն:

Թուրքիան և Իրաքը կտրականապես դեմ են Իրաքյան Քրդստանի անկախացմանը և չեն ընդունում սեպտեմբերի 25-ի հանրաքվեի արդյունքները: Երկու երկրներն էլ պատրաստվում են մի շարք պատժամիջոցներ կիրառել քրդերի դեմ՝ խոսելով նաև հնարավոր ռազմական գործողությունների մասին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *