Սիրիան պատրաստ է քննարկել քրդերի ինքնավարության հարցը

Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալլեմը հայտարարել է, որ այդ երկրում ապրող քրդերը ցանկանում են ստանալ ինքնավարության որևէ կարգավիճակ. Դամասկոսը պատրաստ է դա քննարկել քրդերի հետ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ամբողջական ոչնչացումից հետո: Այս մասին Սիրիայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է ռուսաստանյան RT լրատվակայքին տված հարցազրույցում:

Վալիդ Մուալլեմը, անդրադառնալով Սիրիայի քրդերին, մասնավորապես նշել է.

«Սիրիայում նրանք ցանկանում են Սիրիայի Արաբական Հանրապետության սահմաններում ինքնավարության յուրօրինակ ձև. դա կարելի է քննարկել բանակցություններում, երկխոսության ճանապարհով:

Երբ մենք ավարտենք մեր հաշիվները ԻՊ-ի հետ, ապա կկարողանանք նստել բանակցությունների սեղանի շուրջ մեր քաղաքացի քրդերի հետ և գալ համաձայնության ապագայի վերաբերյալ»:

Սիրիայի արտգործնախարարը խոսել է նաև Իրաքյան Քրդստանում անցկացված անկախության հանրաքվեից՝ նշելով, որ իրենք չեն ճանաչում դա և ելնում են Իրաքի տարածքային ամբողջականության պահպանման դիրքերից:

Սիրիացի պաշտոնյան նաև նշել է, որ «ամերիկյան զինուժը պետք է հեռանա իրենց երկրից»:

Ավելացնենք, որ Սիրիայի հյուսիսային շրջանների մեծ մասը ներկայում փաստացի վերահսկում են Սիրիայի քրդերի «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) ուժերը՝ «Ժողովրդական պաշտպանության ջոկատները» (YPG):

Իրադրությունը Սիրիայի կենտրոնական հատվածում. 18 սեպտեմբեր, 2017 թ.

Իրադրությունը Սիրիայի կենտրոնական հատվածում. 18 սեպտեմբեր, 2017 թ.

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *