«Անքա Բ» ԱԹՍ-ի առաջին մատակարարումը իրականացվել է այս տարվա սեպտեմբերին. Habertürk

Թուրքական TAI ավիաշինական ընկերությունը «Անքա Բ» (Anka Block B) անօդաչու թռչող սարքերի առաջին մատակարարումը Թուրքիայի ուժային կառույցներին իրականացրել է այս տարվա սեպտեմբերին:  Այս մասին սեպտեմբերի 26-ին հայտնում է թուրքական «Հաբերթյուրք» պարբերականի կայքը:

Թուրքական ԹԱԻ (TAI) ռազմարդյունաբերական ընկերության արտադրության «Անքա Ա» (ANKA Blok-A) անօդաչու թռչող սարք

Թուրքական ԹԱԻ (TAI) ռազմարդյունաբերական ընկերության արտադրության «Անքա Ա» (ANKA Blok-A) անօդաչու թռչող սարք

Ըստ աղբյուրի՝ «Անքա Բ» ԱԹՍ-ի երկրորդ խմբաքանակի մատակարարումը իրականացվելու է 2017-ի դեկտեմբերին:

Նշենք, որ 2013-ին «Անքա» ԱԹՍ-ի համակարգում փոփոխություններ կատարվեցին, որի արդյունքում ստեղծվեց անօդաչուի նոր տարբերակը՝ Anka Block B-ն: Նոր տարբերակը իր առաջին թռիչքը հաջողությամբ իրականացրել է 2015-ի հունվարին:

«Անքա» ԱԹՍ-ի նոր մոդելի վրա նախկին Block A-ի ինֆրակարմիր և ցերեկային տեսախցիկներից ու բարձր որակի տեսանյութեր ստանալու ու փոխանցելու սենսորային տեսախցիկներից բացի, տեղադրվել է նաև թուրքական «Ասելսան» ռազմարդյունաբերական ընկերության արտադրած հետախուզական ու թիրախների հայտնաբերման ռադարային համակարգը:

«Անքա Բ» ԱԹՍ-ն օդում կարող է մնալ առավելագույնը 24 ժամ, բարձրանալ առավելագույնը մոտ 9 կմ, իսկ թռիչքի առավեկագույն հեռավորությունը 200 կմ է։

«Անքա Ա» ԱԹՍ-ի ստեղծման աշխատանքները մեկնարկել են 2004 թվականին, երբ դրանք ստեղծելու և մշակելու պայմանագիր է ստորագրվել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության և TAI ընկերության միջև։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *