Իրանը չի փորձարկել «Խորամշահր» բալիստիկ հրթիռը. FoxNews

Ըստ ամերիկյան FoxNews լրատվակայքի՝ Իրանը չի փորձարկել իր նոր «Խորամշահր» բալիստիկ հրթիռը, իսկ իրանական հեռուստատեսությամբ ցուցադրված տեսանյութը արվել է 2017-ի հունվարին և մեկ այլ հրթիռի փորձարկում է ներկայացնում։ Այս մասին լրատվակայքին հայտնել են ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչները։ Պնդումը հաստատող որևէ փաստ չի ներկայացվել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին Իրանում առաջին անգամ ցուցադրվել էր «Խորամշահր» բալիստիկ հրթիռը։ Հրթիռի ցուցադրումից ժամեր անց հրապարակվել էր նաև տեսանյութ, որտեղ, ըստ իրանական կողմի, ներկայացվում էր հրթիռի փորձարկումը։

Ըստ լրատվակայքի՝ տեսանյութում ներկայացվում է հունվարին իրականացված միջին հեռահարության հրթիռի փորձարկումը, որն իրականում անհաջող է անցել. հրթիռը պայթել է 966կմ անցնելուց հետո։

«Խորամշահր» բալիստիկ հրթիռը ունի 2000կմ հեռահարություն։ Այն համալրելու է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ուժերը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *