Իրանի բանակը ներկայացրել է արդիականացված խորհրդային զինտեխնիկա

Սեպտեմբերի 24-ին Իրանի բանակի ցամաքային ուժերը ցուցադրել են արդիականցված նախկին խորհրդային զինտեխնիկա՝ դրանք ներկայացնելով որպես տեղական արտադրության նոր հրետանային համակարգեր և զրահափոխադրիչ։ Տեխնիկայի մասին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Իրանի բանակի նոր հրետանային համակարգերը և զրահափոխադրիչը

Իրանի բանակի «նոր հրետանային համակարգերը և զրահափոխադրիչը» (Իրականում՝ խորհրդային զինտեխնիկա)

Իրանի բանակը մասնավորապես ներկայացրել է՝

  • «Հեյդար-7» զրահափոխադրիչը, որի վրա տեղակայված է 23մմ տրամաչափի հրանոթ,
  • KrAz բեռնատարի վրա մոնտաժված «Հեյդար-41» 122մմ հաուբիցը,
  • «Հեյդար-44» համազարկային կրակի ռեակտիվ համակարգը։

Դատելով հրապարակված լուսանկարներից՝ իրականում »Հեյդար-7»-ը նախկին խորհրդային արտադրության ԲՏՌ-60 զրահափոխադրիչն է՝ որոշակի արդիականացումներով: Մասնավորապես ԶՓ-ի վրա գրեթե ողջ մակերեսով տեղադրվել են դինամիկ զրահներ, ինչպես նաև նոր՝ 23 մմ տրամաչափի հրանոթ՝ նախկին 14,5 մմ տրամաչափի ԿՊՎՏ գնդացրի փոխարեն: Դինամիկ զրահի արդյունավետությունը պարզ չէ, քանի որ ի տարբերություն տանկերի, որոնց վրա դրանք տեղադրվում են՝ ԲՏՌ-60-ի զրահի հաստությունը տարբեր տեղերում 5-11 մմ է:

«Հեյդար-41»-ն իրականում նախկին խորհրդային արտադրության Դ-30 հաուբիցն է: Դատելով լուսանկարից՝ Դ-30-ի վրա տեղադրվել է ավտոմատ լիցքավորման համակարգ: Հաուբիցը նաև տեղադրվել է ԿրԱԶ-ի վրա՝ վերածվելով ինքնագնաց հրետանային համակարգի:

«Հեյդար-44»-ն էլ իր հերթին իրականում խորհրդային արտադրության ԲՄ-21 «Գռադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգն է: Լուսանկարից արդիականացման մասին տվյալներ հնարովր չեղավ քաղել:

Իրանի բանակի «Հեյդար-7» զրահափոխադրիչը

Իրանի բանակի «Հեյդար-7» զրահափոխադրիչը. (Իրականում՝ արդիականացված ԲՏՌ-60)

Իրանի բանակի «Հեյդար-41» 122մմ հաուբիցը

Իրանի բանակի «Հեյդար-41» 122մմ հաուբիցը. (Իրականում՝ Դ-30)

Իրանի բանակի «Հեյդար-44» համազարկային կրակի ռեակտիվ համակարգը

Իրանի բանակի «Հեյդար-44» համազարկային կրակի ռեակտիվ համակարգը. (Իրականում՝ ԲՄ-21 «Գռադ»)

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *