Դեր Զորում ՌԴ զինուժը Եփրատի վրա կամուրջ է տեղադրվել

Շուրջ 2 օրվա աշխատանքերից հետո Ռուսաստանի զինուժի մասնագետները Դեր Զորի հատվածում Եփրատ գետի վրա կաորղացել են տեղադրել ավտոճանապարհային փոքր հավաքվող կամուրջ: Կամուրջը Դեր Զորից մի քանի կմ հեռավորության վրա է:  Այս մասին սեպտեմբերի 26-ին հայտնել է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

Ավտոճանապարհային հավաքվող փոքր կամուրջ Եփրատի վրա

Ավտոճանապարհային հավաքվող փոքր կամուրջ

ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցչի հայտարարության համաձայն՝ կամուրջը կառուցվել է «Իսլամական պետության» ահաբեկիչների կողմից շարունակվող կրակոցների տակ:

«Օգտագործվել են անօդաչու թռչող միջոցներ: Մոնտաժային աշխատանքների իրականացման ընթացքում վերևից մեզ վրա պայթուցիկ իրեր, նռնակներ էին ընկնում: Այնուամենայնիվ, մենք կորուստներ չենք ունեցել: ամեն բան կառուցվել է սահմանված ժամկետներում»:,–հայտարարել է Վլադիմիր Բուրովցևը:

Կամուրջի երկարությունը շուրջ 210 մ է, թողունակությունը՝ 8 հազար մեքենա/օր: Կամուրջով կարող են անցնել ծանր զրահատեխնիկա և համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր:

Հիշեցնենք, որ Դեր Զորը մի քանի տարի «Իսլամական պետության» կողմից շրջափակված էր: Քաղաքի կենտրոնում մնացել էր Սիրիայի Զու կայազոր: 2017 թ. սեպտեմբերին Սիրիայի բանակը ՌԴ ԶՈւ օդուժի աջակցությամբ կարողացավ ճեղքել պաշարումը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *