Ռազմաշաբաթ. Հայաստան, մայիսի 6-11

Մեկ զոհ, երկու վիրավոր՝ ավտովթարներից: Պահեստազորի գնդապետը նստացույց է սկսել: Սեյրան Օհանյանի ծավալուն հարցազրույցը լրատվամիջոցներին:

1. Մայիսի 9-ին, Գորիս-Կապան ավտոճանապարհի 10-րդ կիլոմետրում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվելով՝ ընկել ձորը։ Գորիսի հիվանդանոց է տեղափոխվել ենթասպա` 1970 թ. ծնված Բ. Մանուչարյանը: Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել նաև կապիտան` 1964 թ. ծնված Վ. Մարգարյանի դին: Հաջորդ օրը վիրավորին, որի վիճակը կայուն ծանր է, տեղափոխել են Երևանի զինվորական հոսպիտալ։ Ըստ բժիշկների նրա կյանքին վտանգ չի սպառնում:

2. Բերդ–Տավուշ ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրում «ՎԱԶ 21011»՝ 62 ՏԼ 555 համարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից եւ ընկել հարակից ձորակը: Մեքենայի վարորդ` 22-ամյա Արսեն Խոջայանը, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տեղափոխվել է Բերդի զինվորական հոսպիտալ: Բժիշկները վիճակը գնահատել են միջին ծանրության:

3. Պահեստազորի գնդապետ, ազտամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը պահանջում է վերանայել զինծառայողների կենսաթոշակի հաշվարկման կարգը: Վոլոդյա Ավետիսյանը հայտարարություն է տարածել, որտեղ նա պահանջում է արմատապես վերանայել ազատամարտիկների եւ մարտական գործողությունների այլ մասնակիցների սոցիալական երաշխիքները, զինծառայողների կենսաթոշակի հաշվարկման կարգը, վերահաշվարկ կատարել, փոխհատուցել ազատամարտիկներին, կենսաթոշակի անցած զինծառայողներին, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամներին։

Պահանջների կատարմանը հասնելու նպատակով պահեստազորի գնդապետը մայիսի 11-ից Ազատության հրապարակում մի շարք ազատամարտիկների հետ նստացույց է սկսել։

4. Մայիսյան հաղթանակների առիթով Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հարցազրույց է տվել լրատվամիջոցներին: Նախարարը անդրադարձել է Շուշիի ազատագրման օպերացիային, պայմանագրային զինծառայությանը, զինտեխնիկայի արդիականացմանը և այլ հարցերի:
Ռազմինֆոն հարցազրույցից առանձնացրել է վերոնշյալ թեմաները։

Կարող եք կարդալ նաև՝
Սեյրան Օհանյան. Չէինք պլանավորել Շուշին ազատագրել մայիսի իննին
Նախարար. Յուրաքանչյուր պաշտպանություն ներառում է նաև հարձակողական գործողություններ
Նախարար. ԶՈՒ համալրումը դեռ երկար ժամանակ կիրականացվի խառը սկզբունքով

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *