ՊԲ-ում հրետանու պետերը գործնական վարժանքներ են արել

Սեպտեմբերի 16-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված միավորման բազայի վրա անցակացվել է զինված ուժերի միավորումների, զորամասերի և ստորաբաժանումների հրետանու պետերի ցուցադրական պարապմունք: Այս մասին հայտնի է դարձել ՊԲ «Գոյամարտ» հաղորդաշարի սեպտեմբերի 23-ի թողարկումից:

Դրվագ ՊԲ հրետանու պետերի ցուցադրական վարժանքներից

Դրվագ ՊԲ հրետանու պետերի ցուցադրական վարժանքներից

Ցուցադրական վարժանքների ընթացքում անցկացվել են տեսական և գործնական պարապմունքներ: Դրանք, նշվում է, որ ունեին հրետանավորիների մասնագիտական ունակությունները մշակելու միտում:

«Հիմնական նպատակն է ներկայացնել և փոխանցել փորձը հրետանային մարտկոցի, ըստ դասակների կիրառման, ռեակտիվ ԲՄ-21 մարտկոցի մարտական հաշվարկ մեքենաների կիրառման, ինչպես նաև զորամասում ստեղծված նոր էլեկտրոնային հաշվարկային ծրագրերի կիրառումը, օգտագործումը, 180 աստիճան սեկտորով հրաձգության վարման հրանոթի կահավորման և քողարկման հարցերը, որը իր դրական ազդեցությունն է տալիս կրակի ճշտության և ժամանակների կրճատման համար», – նշել է ՊԲ փոխգնդապետը:

Հրետանային մարտկոցների կիրառման նոր տիպի կրակային դիրքերի կահավորման, անձնակազմի անվտանգության և ստորաբաժանումների մարտունակությանը վերաբերող դասխոսություններ են կարդացել զորատեսակի պատասխանատու պաշտոնները:

Հրետանավորները հնարավորություն են ստացել տեղում ծանոթանալ առաջարկվող մեթոդներին, որոնք մշակվել են՝ 2016-ի ապրիլյան պատերազմի փորձը և հետագա զարգացման հնարավոր միտումները հաշվի առնելով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *