Էրդողան. տեսնենք Հս. Իրաքի ղեկավարությունը նավթը ինչպե՞ս կարտահանի, փականը մեզ մոտ է

Իրաքյան Քրդստանում անցկացվող անկախության հանրաքվեին զուգահեռ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը սպառնացել է դադարեցնել նավթի արտահանումը Թուրքիայի տարածքով: «Անկախ արդյունքից, չենք ճանաչում հանրաքվեի արդյունքները»,–նշել է էրդողանը:  Թուրքիայի նախագահի հաղորդագրությունը փոխանցել է թուրքական պետական TRT հեռուստաընկերության կայքը:

Ռուսաստանյան «Սպուտնիկ» գործակալության թուրքական ծառայությունը փոխանցում է, որ, անդդրադառնալով Իրաքյան Քրդստանի հանրաքվեին, Էրդողանը հայտարարել է.

«Տեսնենք Հյուսիսային Իրաքի ղեկավարությունը նավթը ի՞նչ խողովակներով կվաճառի. փականը մեզ մոտ է»: 

Թուրքիայի նախագահը ևս հայտարարել է, որ անկախության հանրաքվեն անօրինական է: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն իր հերթին նշել է, որ իրենք նավթի շուրջ միայն Իրաքի հետ կհամագործակցեն: Թուրք պաշտոնյան ավելացրել է, որ իրենք «պատերազմի չեն պատրաստվում»:

Ավելացնենք, որ Իրաքյան Քրդստանի վարչապետ Նեչիրվան Բարզանին հայտարարել է, որ հանրաքվեն Թուրքիայի անվտանգությանը չի սպառնում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *