ՌԴ ՊՆ-ն նախատեսում է «Թայֆուն» զրահամեքենաներով սպառազինվել 2018 թ.

Ռուսաստանի զինուժը նախատեսում է 2018 թ. սպառազինությունը համալրել «Թայֆուն» ընտանիքի զրահամեքենաներով. նման տեղեկություն հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պետական պաշտպանության պատվերների իրագործման վարչության պետ, գնդապետ Միխայիլ Օսիկոն:   Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:

ԿամԱԶ-63968 «Թայֆուն» զրահափոխադրիչը

ԿամԱԶ-63968 «Թայֆուն» զրահափոխադրիչը

«Թայֆուն» զրահամեքենաներ արտադրվում են Ուրալյան ավտոմոբիլաշինական գործարանում և ԿամԱԶ արտադրամասում:

«Պետական փորձարկումների ավարտից հետո [«Թայֆուն» զրահամեքենաների] մյուս տարում արդեն կընդունվեն սպառազինության»,–հայտարարել է գնդապետ Օսիկոն:

Անձնակազմի և տարբեր նշանակության բեռների տեղափոխման համար նախատեսված տարբեր արդիականացման «Թայֆուն» զրահամեքենաները ստեղծվել են ականների և ֆուգասի պայթյունից պաշտպանելու համար:

Տարբեր տեսակի «Թայֆուն» զրահամեքենաները փորձարկվում են 2015 թվականից:

Ուրալ-63095 «Թայֆուն-Ու» զրահափոխադրիչ

Ուրալ-63095 «Թայֆուն-Ու» զրահափոխադրիչ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *