Թուրքիան նպատակ ունի «Ալթայ» տանկը զանգվածային արտադրության դնողին գտնել 2018 թ.

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը (ՊԱԳՎ) 2018 թ. նախատեսում է  գտնել այն ընկերությունը, որը կկարողանա ի վերջո սկսել «Ալթայ» հիմնական մարտական տանկերի զանգվածային արտադրությունը: Այս մասին հայտնում է ամերիկյան Defense News մասնագիտացված կայքը:

Թուրքիան արդեն մի քանի տարի է, ինչ նախատեսում է սկզբնական փուլում արտադրել 250, իսկ հեռանկարում՝ 1000 միավոր «Ալթայ« տանկ: Ըստ որում 250 միավորը պետք է 2018 թ. սկսած արտադրվեր:

Թուրքական արտադրության «Ալթայ» մարտական տանկի նախատիպ

Թուրքական արտադրության «Ալթայ» մարտական տանկի նախատիպ

Սակայն 2017 թ. հունիսին Թուրքիայի ՊԱԳՎ-ն չեղարկեց «Օթոքար» ընկերության հետ այս տանկերի զանգվածային արտադրության պայմանագիրը: Վարչությունից հայտնել էին, որ «Օթոքարի» առաջարկած գինը հարմար չէր, ինչի պատճառով որոշում է կայացվել նոր մրցույթ հայտարարել:

Արդեն հուլիսին ՊԱԳՎ-ն «Ալթայ» (Altay) տանկերի զանգվածային արտադրությունը սկսելու առաջարկով դիմել էր թուրքական երեք մասնավոր ընկերության:

Թեև թուրքական կողմը խոսում է միայն ֆինանսական խնդիրների մասին, սակայն ոչ պակաս կարևոր է տանկերի շարժիչների խնդիրը: Զանգվածային արտադրության չստացվելու հիմնական պատճառը հենց այն էր, որ գերմանական համապատասխան ընկերությունը հրաժարվում էր տանկի շարժիչ վաճառել Թուրքիային: 

Թուրքական «Ալթայ» (Altay) հիմնական մարտական տանկի նախագծման ընթացքում օգտագործվել են հարավկորեական K2 Black Panther տանկի համար կիրառված տեխնոլոգիաներն ու լուծումները։ Մեկ տանկի մոտավոր արժեքը գնահատվել է 5,5 միլիոն դոլար։

Թուրքական արտադրության «Ալթայ» մարտական տանկի նախատիպ

Թուրքական արտադրության «Ալթայ» մարտական տանկի նախատիպ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *