Սիրիայում զոհվել է ՌԴ ԶՈւ գեներալ-լեյտենանտ

Սիրիայի Դեր Զոր քաղաքի ազատագրման գործողությունների ընթացքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կրակից զոհվել է ՌԴ ԶՈւ գեներալ-լեյտենանտ Վալերի Ասապովը։ Այս մասին սեպտեմբերի 24-ին հայտնել են ՌԴ ՊՆ-ից․ փոխանցում է «ՌԻԱ» լրատվական գործակալությունը։

Դեր Զորում զոհված ՌԴ ԶՈւ գեներալ-լեյտենանտ Վալերի Ասապովը

Դեր Զորում զոհված ՌԴ ԶՈւ գեներալ-լեյտենանտ Վալերի Ասապովը

Նշվում է, որ գեներալ-լեյտենանտ Ասապովը Սիրիայում ՌԴ ԶՈւ ռազմական խարհրդատուների ավագն էր և Դեր Զորում օգնում էր սիրիական բանակի հրամանատարությանը քաղաքի ազատագրման գործողություններում։

Հիշեցնենք, որ Սիրիայի կառավարական ուժերը ամսվա սկզբից սկսել էին Սիրիայում ԻՊ վերջին խոշոր հենակետ Դեր Զոր քաղաքի ազատագրման գործողությունները։ Կառավարական ուժերին խորհրդականներից բացի, լայն աջակցություն է ցուցաբերում նաև Սիրիայում ՌԴ ԶՈւ զորախմբի ավիացիան, ինչպես նաև ՌԴ ՌԾՈւ-ն՝ Միջերկրական ծովից հարվածելով ահաբեկիչների դիրքերին։

РБК գործակալության տվյալներով՝ Սիրիայում մարտական գործողություններին Ռուսաստանի մասնակցության մեկնարկից մինչև հիմա այնտեղ զոհվել է ՌԴ ԶՈւ 36 զինծառայող (անվանական ցուցակը պարբերաբար թարմացվում է, գեներալ-լեյտենանտ Ասապովը դեռ ներառված չէ ցուցակում):

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *