Ստոլտենբերգ. Թուրքիան քննարկում է Ֆրանսիայից և Իտալիայից ՀՕՊ համակարգ գնելու հարցը

Սեպտեմբերի 20-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել է, որ Թուրքիան ներկայում քննարկում է Ֆրանսիայից և Իտալիայից հակաօդային պաշտպանության համակարգ գնելու հարցը: Համակարգեը նախատեսվում է  գնել ոչ թե Ս-400-ների փոխարնե, այլ՝ ի լրումն դրանց: Ստոլտենբերգի հայտարարությունը փոխանցում է Associated Press հեղինակավոր գործակալությունը:

ֆրանս-իտալական համատեղ արտադրության ՍԱՄՊ/Տ (SAMP/T) զենիթահրթիռային համակարգ

ֆրանս-իտալական համատեղ արտադրության ՍԱՄՊ/Տ (SAMP/T) զենիթահրթիռային համակարգ

Ամենայն հավանականությամբ խոսքը ֆրանս-տալական համատեղ արտադրության Stamp/T ՀՕՊ համակարգերի մասին է: Դեռևս 2017 թ. հուլիսին թուրքական «Ռոքեթսան», «Ասելսան» ռազմարդյունաբերական ընկերությունները եվրոպական Eurosam ընկերության հետ ստորագրել են Թուրքիայի համար ՀՕՊ համակարգերի արտադրության շուրջ նախատեսվող համաձայնագրի հիմնական կետերի հստակեցման համաձայնագիրը:

Եվրոպական ընկերությունից նշել էին, որ խոսքը SAMP/T ՀՕՊ համակարգերի մասին է, որոնցից երկու միավոր Իտալիան ՆԱՏՕ-ի շրջանակներում 2016 թ. տեղակայել է Թուրքիայում՝ այդ երկրի օդային սահմանների պաշտպանության նպատակով:

Stamp/T համակարգի մարտավատեխնիկական բնութագրերը.

  • Թիրախի հայտնաբերման հեռավորությունը՝ 600 կմ,
  • Հնարավոր թիրախները՝ բալիստիկ հրթիռներ, կառավարվող և չկառավարվող թռչող օբյեկտներ,
  • Սպառազինությունը՝ «Աստեր-30» կառավարվող հրթիռ,
  • Հրթիռի խոցման հեռահարությունը՝ մինչև 100 կմ,
  • Խոցման առաստաղը՝ մինչև 25 կմ:

այս համակարգը իր մարտավարատեխնիկական բնութագրերով զգալիորեն զիջում է ռուսաստանյան արտադրության Ս-400-ներին և նախատեսված է ավելի փոքր հեռավորության վրա տեղակայված թիրախների չեզոքացման համար: Ըստ այդմ՝ սա չի կարող փոխարինել Ս-400-ներին, այլ կարող է լրացնել՝ ապահովելով Թուրքիայի օդային սահմանների ավելի համալիր պաշտպանությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *