Նախարար. ԶՈՒ համալրումը դեռ երկար ժամանակ կիրականացվի խառը սկզբունքով

Խոսելով արտագաղթի մասին այնքան էլ չէի ուզենա համաձայնել, որ արտագաղթն այնքան մեծ է, որ այսօր մենք չենք կարողանում համալրել մեր զինված ուժերը։

S. Ohanyan

ԶՈՒ համալրումն իրականացվում է և դեռ երկար ժամանակ իրականացվելու է խառը [սկզբունքով]. [բացի այդ] մենք տարեցտարի ավելացնում ենք մեր պրոֆեսիոնալ տարրը՝ այսինքն գեներալների, սպաների, քաղաքացիական հատուկ ծառայողների, պայմանագրային զինծառայողների, ենթասպաների քանակը։ Կարծում եմ, որ այսօրվա ռազմավարությամբ, զինվորական ծառայության և զինապարտության մասին օրենքների համապատասխան փոփոխություններով լիարժեք ապահովում ենք Զինված ուժերի համալրման ողջ գործընթացը։

Իհա՛րկե, աշխարհի առաջատար բանակներն արագ տեմպերով անցնում են պրոֆեսիոնալ համակարգի: Ես նաև կոչ կանեի մեր ժողովրդին լայն կերպով, ըստ հնարավորության ընդգրկվել պայմանագրային ծառայության։ Իսկ պայմանագրային ծառայության ընդգրկվող զինվորների համար համապատասխան պայմաններ այսօր մենք հատկացնում ենք։ Ծառայության և մանավանդ առաջին գծում վերցնելով պայմանագրային զինծառայողների՝ մենք ապահովում ենք բնակավայրերի պաշտպանությունը, անմիջապես իրենց ընտանիքների պաշտպանությունը։ [Նաև] սոցիալական խնդիր ենք լուծում` ստանալով աշխատավարձ կարողանում են հոգալ իրենց ընտանիքների խնդիրները։ Ասեմ, որ պայմանագրային ծառայության՝ մանավանդ առաջին գծի սահմանամերձ բնակավայրերում ընդլայնմամբ, մենք բավականին կանգնեցրել ենք հենց բնակչության դուրս գալը սահմանային բնակավայրերից։

Տեսանյութն այստեղ՝ Սեյրան Օհանյանի հարցազրույցը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *