Ստեփանակերտի ռազմամարզական վարժարանի սաները ուսումը շարունակում են բուհերում և ՌՈւՀ-երում

2016–2017 ուսումնական տարում Ստեփանակերտի Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանի 28 շրջանավարտից 10-ը ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ինստիտուտ: Այս մասին «Արցախպրես» գործակալությանը հայտնել է ռազմամարզական վարժարանի պետ, փոխգնդապետ Վահրամ Հակոբյանը:

Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները. Լուսանկարը՝ «Արցախպրեսի»

Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները. Լուսանկարը՝ «Արցախպրեսի»

«…Մեկ աղջիկ էլ ընդունվել է Խամփերյանցի անվան   ռազմաավիացիոն ինստիտուտ, մնացածները ՌԴ տարբեր ուսումնական հաստատություններ»,— նշել է փոխգնդապետը:

Պետի խոսքով՝ ընդհանուր առմամբ 2016-2017 ուսումնական տարում վարժարանն ունեցել է 28 շրջանավարտ, որից 26-ը հայտ է ներկայացրել ընդունվելու բարձրագույն ուսումնական հաստատություններ:

«Այս տարի ընդունված 56 սանից 7-ն աղջիկներ են… Տարեցտարի ավելանում է վարժարան ընդունվող աղջիկների թիվը. այս պահին վարժարանում սովորում է 17 աղջիկ»,– հայտնել է Վահրամ Հակոբյանը:

Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանի աղջիկ սաները. Լուսանկարը՝ «Արցախպրեսի»

Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները. Լուսանկարը՝ «Արցախպրեսի»

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *