ՀՀ պաշտպանության նախարարը կմեկնի Կանադա

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը առաջիկայում նախատեսում է պաշտոնական այցով  մեկնել Կանադա: Այս մասին նա հայտնել է «Հայաստան-Սփյուռք» համաժողովի շրջանակներում:

Նշենք, որ Վիգեն Սարգսյանը նախարարի պաշտոնում նշանակվել է 2016-ի հոկտեմբերի 3-ին, վերանշանակվել՝ 2017-ի մայիսին։

Իր պաշտոնավարման ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը եղել է Ռուսաստանում, Հունաստանում, Վրաստանում, Իրանում և Չինաստանում։

Ավելի վաղ՝ օգոստոսի 29-ին Վիգեն Սարգսյանն ընդունել էր Կանադայի խորհրդարանի մի խումբ պատգամավորների։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *