Հայկական կողմը պատասխանում 1-ը 3-ին դիպուկահարի կրակոցից զոհված ամեն զինծառայողի դիմաց․ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ ակտիվացել են հակառակորդի դիպուկահարները, բայց հայկական կողմը ամեն սպանված զինծառայողի դիմաց մեկը երեքին պատասխանելու մոտեցում է որդեգրել։   Նախարարի հայտարարությունը փոխանցում է «Պանորամա» լրատվակայքը։

«Իհարկե, դա չի բխում մեր քաղաքականությունից, բայց դա պատերազմների կանոններից է», ” նշել է ՀՀ պաշտպանության նախարարը:

«Աշխատել ենք այնպիսի հարված հասցնել, որ վնասը մի քանի անգամ ավելին է, քան թե նրանց՝ մեզ տվածը», — այս մասին դեռևս 2017-ի հունիսին հայտնել էր Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:

Վիգեն Սարգսյանը նաև հայտնել է, որ իրեն մի սփյուռքահայ է դիմել, ով բերել է առաջնագծի կահավորման համար սեփական մշակման համակարգ և խոստացել է իր հաշվին կահավորել առաջնագծի 50 դիտակետ․

«Համակարգը լավ էր մշակված, դա նշեցին նաև մեր մասնագետները և վերջիններս փոխգործակցում են բոլոր նման  առաջարկությունների շուրջ»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *