Մեկ շաբաթում Թուրքիայում ձերբակալվել է PKK-ին աջակցելու մեջ կասկածվող շուրջ 100 մարդ

Թուրքիայի ՆԳ նախարարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 11-18-ը Թուրքիայի ուժայինների գործողությունների արդյունքում ձերբակալվել է 103 մարդ, ովքեր կասկածվում են «Քրդստանի աշխատավորական կուսակցությանը» (PKK) անդամակցելու կամ աջակցելու մեջ:  Տվյալները հրապարակված են Թուրքիայի ՆԳ նախարարության կայքում:

Ստամբուլի մի քանի թաղամասերում ոստիկանությունը հատուկ գործողություններ է ձեռնարկել PKK-ի զինյալների դեմ․ (արխիվ)

Ստամբուլի մի քանի թաղամասերում ոստիկանությունը հատուկ գործողություններ է ձեռնարկել PKK-ի զինյալների դեմ․ (արխիվ)

Ըստ աղբյուրի՝ ընդհանուր առմամբ թուրքական ժանդամերիայի, ոստիկանության և զինված ուժերի տարբեր ստորաբաժանումները երկրի ներսում «ահաբեկչական կառույցների» դեմ 1126 գործողություն են իրականացրել:

Թուրքիայի ՆԳՆ նաև հայտնում է, որ 32 մարդ ձերբակալվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը աջակցելու, 774 մարդ Գյուլենականներին աջակցելու համար: Եվս 54 մարդ էլ ձախակողմյան կառույցներին և կազմակերպություններին աջակցելու և անդամակցելու համար:

Ըստ աղբյուրի՝ նշված ժամանակահատվածում «վնասազերծվել է» PKK-ի և ԻՊ-ի 46 զինյալ: Բացի այդ սեպտեմբերի 16-ին Ստամբուլում ձերբակալվել է «Իսլամական պետությանը» անդամակցող այլ երկրների 73 քաղաքացի:

Նշենք, որ Թուրքիայի ուժայինների՝ քուրդ զինյալների դեմ գործողությունները նոր թափ են ստացել 2015-ի ամռանից, երբ Թուրքիայում վերսկսեցին թուրք-քրդական բախումները:

Իսկ Գյուլենականների դեմ հետապնդումները մեծ թափ ստացան հատկապես 2016-ի ռազմական հեաղշրջման փորձից հետո, քանի որ Թուրքիայի իշխանությունները «Հիզմեթ» շարժման առաջնորդ, ամերիկաբնակ Ֆեթուլլա Գյուլենին եմ մեղադրում հեղաշրջման փորձի իրականացման համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *