Պաշտոնյաները հայտարարագրվելուց պարտադիր կնշեն զինծառայության մասին․ նախաձեռնություն

ՀՀ ՊՆ-ն նախատեսում է առաջիկայում օրենսդրական փոփոխություններ առաջարկել, որով բարձրաստիճան պաշտոնատար անձինք էթիկայի հանձնաժողովում հայտարարագրվելուց պարտադիր պետք է նշեն իենց և իրենց ընտանիքի անդամների զինծառայություն վերաբերյալ տվյալներ։ Այս մասին հայտնել է ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

Նախարարը «Հայաստան-Սփյուռք» համաժողովի ժամանակ նշել է, որ նախաձեռնությունը արդեն քննարկվել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի և եկամուտների հայտարարագրման հանձնաժողովի և ՀՀ կառավարությունում գործընկերների հետ։

«Եվ ոչ միայն ծառայել է, թե չի ծառայել, այլ նաև, թե ունի տարկետում կամ ազատում։ Իսկ եթե ծառայել է, կամընտիր կարողանալու է նաև նշել, եթե մարտական հերթապահություն իրականացնող զորամասում է ծառայությունը անցել», — մանրամասնել է նախարարը։

Նախարարի կարծիքով՝ դա շատ կարևոր է հասարակության մեջ վստահությունը և նաև հաշվետվողականությունը բարձրացնելու տեսակետից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *