Ադրբեջանում խոշոր զորավարժություն է մեկնարկել

Սեպտեմբերի 18-ին Ադրբեջանի բանակում մեկնարկել է հերթական խոշոր զորավարժությունը: Համաձայն Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության՝ վարժանքներին ներգրավվել է շուրջ 15 հազար զինծառայող, 150 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, 120 միավոր հրետանային և հրթիռային համակարգ ևն:  Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Ադրբեջանի ԶՈւ՝ չեխական RM-70 ՀԿՌՀ-ներ

Ադրբեջանի ԶՈւ՝ չեխական RM-70 ՀԿՌՀ-ներ

Վարժանքները կավարտվեն սեպտեմբերի 22-ին: Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր, որ զորավարժության հայտարարվող նպատակը համազորային մարտի կանոններով առաջադրանքների կատարումն է:

Ավելացնենք, որ զորավարժության մեկնարկից հրապարակած տեսանյութում երևում էին չեխական արտադրության DANA M1M ինքնագնաց հրետանային համակարգեր և RM-70 համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր: Նման զինտեխնիկա Ադրբեջանի ԶՈւ սպառազինությունում առաջին անգամ է ցուցադրվում:

Դատելով հրապարակաված տեսանյութից և լուսանկարներից՝ նախնական տվյալներով՝ զինտեխնիկան դուրս է եկել Բաքվից ոչ այնքան հեռու տեղակայված ռազմաբազայից և շարժվել նույնպես ոչ հեռու տեղակայված զորավարժարան: Չի բացառվում, որ վարժանքները կարող են անցկացվել մի քանի տարբեր զորավարժարաններում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *