«Իսլամական պետությունը» հարձակվել է Իրաքում ԱՄՆ ռազմաբազայի վրա

Սեպտեմբերի 17-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մահապարտ ահաբեկիչները հարձակվել են Միացյալ Նահանգների գլխավորած միջազգային կոալիցիայի՝ Իրաքում տեղակայված ռազմաբազաների մեկի վրա:  Այս մասին հայտարարել է կոալիցիայի խոսնակ Ռայան Դիլոնը, փոխանցում է New York Times պարբերականի կայքը:

Իրաքի Մոսուլ քաղաքում ԻՊ դեմ գործողություններին ներգրավված ԱՄՆ բանակի հատուկ ջոկատայիններ

Իրաքի Մոսուլ քաղաքում ԻՊ դեմ գործողություններին ներգրավված ԱՄՆ բանակի հատուկ ջոկատայիններ

Կոալիցիայի խոսնակը նաև հայտնել է, որ հարձակման հետևանքով Իրաքի զինուժը և կոալիցիայի ուժերը վնաս չեն կրել, բոլոր մահապարտ ահաբեկիչները սպանվել են: Հարձակումը եղել է Իրաքի հյուսիսային Հավիջա քաղաքի մոտակայքում: Այդ քաղաքը Իրաքում «Իսլամական պետության» վերահսկած վերջին տարածքներից մեկն է:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին ԻՊ զինյալները Իրաքի հարավում երկու ահաբեկչական հարձակում են իրականացրել, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 60 մարդ, մոտ 90 մարդ էլ վիրավորվել է:

Վերջին մի քանի ամիսներին Իրաքի կառավարական բանակին հաջողվել է ԻՊ զինյալներից ազատագրել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Մոսուլ և Թալ-Աֆար քաղաքները, մի շարք այլ բնակավայրեր: Չնայած կրած պարտություններին՝ ԻՊ-ն շարունակում է ահաբեկչական հարձակումները քաղաքացիականների և զինվորականների վրա:

Սրան զուգահեռ «Իսլամական պետությունը» կորցրել է նաև Սիրիայում իր վերահսկած տարածքների մեծ մասը: Ներկայում արաբա-քրդական համատեղ ուժերը գործողություն են իրականացնում ԻՊ-ի դեմ՝ նրանց «մայրաքաղաք» Ռաքքայի ազատագրման համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *