Պաշտպանության բանակը հերքում է ադրբեջանական որոշ լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն այն մասին, թե Արցախում տեղակայված զորամասերից մեկին պատկանող բեռնատար ավտոմեքենայի ձորը ընկնելու հետևանքով մահացել է 8 և վիրավորվել է 4 զինծառայող: Հաղորդագրությունը տեղադրված է ՊԲ կայքում:
Ըստ հաղորդագրության՝ վերջին օրերին Պաշտպանության բանակում արտակարգ պատահարներ տեղի չեն ունեցել: