Թուրքիայի խորհրդարանի շենքի վրա հակադրոնային համակարգ է տեղակայվել

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (խորհրդարանի) շենքում ավելացվում են անվտանգության միջոցները: Այդ նպատակով խորհրդարանի շենքի վրա տեղադրվել է հակադրոնային համակարգ:  Այս մասին հայտնում է թուրքական իշխանամետ «Յենի Շաֆաք» պարբերականի կայքը:

«Ասելսան» ընկերության արտադրության İHTAR հակադրոնային համակարգը՝ Թուրքիայի խորհրդարանի շենքի վրա

«Ասելսան» ընկերության արտադրության İHTAR հակադրոնային համակարգը՝ Թուրքիայի խորհրդարանի շենքի վրա

Ըստ աղբյուրի՝ հակադրոնային համակարգը տեղադրվել է խորհրդարանի շենքի վրայով առանց թույլտվության ԱԹՍ-ների թռիչքները կանխելու համար: Բացի այդ, դռան մոտ տեղակայվել է նաև մեքենաների համարանիշը ճանաչող համակարգեր:

Ըստ թուրքական մի քանի աղբյուրիների (1, 2)՝ խորհրդարանի տանիքին տեղադրվել է թուրքական «Ասելսան» ռազմարդյունաբերական ընկերության արտադրության İHTAR հակադրոնային համակարգը:

Սարքը օժտված է ռադարային, էլեկտրաօպտիկական, էլեկտրամագնիսական խանգարման համակարգերով: Դրանց միջոցով İHTAR հակադրոնային համակարգը և՛ գիշերային և՛ ցերեկային ժամերին, եղանակային ցանկացած պայմաններում կարող է հայտնաբերել և որսալ փոքր ու մեծ չափի անօդաչու թռչող սարքեր:

Նշենք, որ քաղաքացիական ԱԹՍ-ների դեմ պայքարի միջոցներ է ձեռնարկում նաև Միացյալ Նահանգները: Այդ նպատակով ԱՄՆ օդային ուժերը Աֆղանստանի «Բագրամ» ավիաբազայում կատարում են քաղաքացիական դրոնների թռիչքային վարժանքներ և դրանց կիրառման մարտավարությունների ուսումնասիրություն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *